Արտաքին 4 տարի առաջ - 14:23 01-11-2021

Հայտնի է ամենահարուստ ռուսաստանցի միլիարդատերը

Ռուսաստանցի միլիարդատերերի ընդհանուր կարողությունը տարեսկզբից աճել է 65,63 միլիարդ դոլարով, հայտնում է Bloomberg Billionaires Index-ը (BBI): Այս ինդեքսը հաշվարկվում է գործարարներին պատկանող ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա։ Ամենից շատ աճել է «Նովատեկ» ընկերության համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնի կարողությունը՝ այն աճել է 8,58 մլրդ դոլարով և կազմել 33,3 մլրդ դոլար։

Երկրորդ տեղում «Նորնիկելի» սեփականատեր Վլադիմիր Պոտանինն է։ Նրա կարողությունը կազմել է 31,8 միլիարդ դոլար։ Սակայն մեկ տարվա ընթացքում նա վաստակել է ընդամենը 1,76 մլրդ:

Երրորդ տեղը զբաղեցրել է «Սևերստալ»-ի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը՝ նրա կարողությունը կազմել է 28,8 միլիարդ դոլար։

Միևնույն ժամանակ, ամենահարուստ ռուս կնոջ՝ Wildberries-ի սեփականատեր Տատյանա Բակալչուկի կարողությունը նվազել է 1,13 միլիարդ դոլարով և կազմել 7,96 միլիարդ:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը