Ուղիղ եթեր
Ավելին 11 ամիս առաջ - 11:45 14-06-2025

Միլիարդատերը մահացել է մեղու կուլ տալու հետևանքով

Հնդիկ միլիարդատեր Սանջայ Կապուրը ողբերգական դեպքի արդյունքում մահացել է գոլֆի խաղի ընթացքում։ Ըստ լրատվամիջոցների՝ խաղի ժամանակ մեղու է թռել նրա բերանը և խայթել կոկորդը, ինչի հետևանքով նա ենթարկվել է անաֆիլակտիկ շոկի։ Սրտի կանգը տեղի է ունեցել տեղում, և բժիշկներին չի հաջողվել նրան փրկել։

Սանջայ Կապուրը հայտնի էր նաև որպես արքայազն Ուիլյամի մտերիմ ընկերը։