Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:14 01-11-2021

Սահմանապահների աշխատավարձը կբարձրացվի

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԱԾ տնօրենի տեղակալին հարց ուղղեց, թե արդյոք հաջորդ տարվա բյուջեով նախատեսված է սահմանապահ պայմանագրայինների աշխատավարձերի ու հավելավճարների բարձրացում․ «Ոչինչ չունեմ ոստիկանների դեմ, բայց հաճախ պարեկային ծառայողն ավելի շատ գումար է ստանում, քան ուղեկալում ու ծանր պայմաններում ծառայություն իրականացնող սահմանապահը»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։ ԱԱԾ տնօրենի տեղակալը համաձայնեց պատգամավորի հետ, որ այստեղ կա լուրջ խնդիր ու բացթողում,և այժմ քայլեր են ձեռնարկվում այդ հարցին լուծում տալու համար։ Ըստ նրա՝ քննարկվում է սահմանապահների աշխատավարձը բարձրացնել մինչև 220 հազար դրամ, ներկայիս՝ 160 հազարի փոխարեն։ Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին նշեց, որ, գուցե, հենց այս քնարկումների ժամանակ այս հարցին լուծում տրվի, ու արվեն համապատասխան բյուջետային հատկացումները։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան