Արտաքին 36 րոպե առաջ - 15:52 12-09-2026

ԲՐԻԿՍ-ն աշխարհում խոշորագույն միավորումն է․ Պուտին

ԲՐԻԿՍ-ն աշխարհում խոշորագույն միավորումն է, հայտարարել էՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Գործընկերներն արդեն նշում էին, որ ԲՐԻԿՍ-ը ըստ էության աշխարհում խոշորագույն միավորումն է։ Խոսում էին նաև այն մասին, որ մենք զբաղեցնում ենք երկրագնդի տարածքի մեկ երրորդը, արտադրում ենք համաշխարհային ՀՆԱ-ի 40%-ը, մոլորակի բնակչության գրեթե կեսն ապրում է մեր երկրներում», - ասել է Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նիստում։