Ներքին 4 տարի առաջ - 10:02 01-11-2021

Երևանի Իտալիայի փողոցի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «Mitsubishi Pajero» մակնիշների ավտոմեքենաները

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 1-ին, ժամը 03։52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաղաքապետարանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իտալիայի փողոցի սկզբնամասում՝ Ալ. Մյասնիկյանի արձանի հարևանությամբ, բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Գ․ Ո․) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։ Հրդեհը տարածվել է կից պահակակետ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ․ Հ․-ն, Ի․ Ս․-ն և Ե․ Ս․-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ Հ.Հ․-ն և Ե.Ս․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Ի.Ս․-ն տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի հեղուկ գազի պարպումը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:09-ին, մարվել՝ 04:20-ին: Այրվել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի սրահը և պահակապետի արտաքին երեսպատումը՝ մոտ 3 քմ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող