Ավելին 4 տարի առաջ - 12:42 31-10-2021

Քանյե Ուեսթը աճուրդի է հանել իր ավտոպարկը

Երաժիշտ Քանյե Ուեսթը աճուրդի է հանել Ford-ի վեց ջիփ, որոնք պահվում էին Վայոմինգի իր ռանչոյի տարածքում։ Այս մասին հայտնում է Page Six-ը։

Հրատարակությունը նշում է, որ մեքենաների մեջ կա չորս պիկապ՝ F-350 2016, F-250 2017, F-150 Raptor 2018 և F-150 Raptor 2019, ինչպես նաև 2020 թվականի Ford Expeditions 2 ամենագնաց։ Բոլոր մեքենաները լիաքարշակ են և ունեն փայլատ սև երանգ:

Նրանք բոլորը վերադարձվել են Վայոմինգում գտնվող Ford-ի լիազորված դիլերին: Ջիպերից յուրաքանչյուրի սկզբնական արժեքը կազմել է 5 դոլար։

Այժմ մեքենաներից յուրաքանչյուրի համար 50-ից ավելի հայտ է ներկայացվել։ Այս պահին դրանցից ամենաթանկը՝ Ford Expeditions 2020-ը, արժե 46,250 դոլար:

Աճուրդը կավարտվի նոյեմբերի 23-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի միջև ամուսնալուծության գործընթացի շրջանակներում երաժիշտը լքել է նախկին սիրեցյալի առանձնատունը Լոս Անջելեսում՝ նրանից 20 միլիոն դոլար ստանալով։

Ուեսթն առանձնատունը գնել է 2014 թվականին նույն 20 միլիոն դոլարով, սակայն այս պահին այն գնահատվում է 60 միլիոն։Հայտնի է, որ Քիմն այս տանը ապրում է երեխաների հետ փետրվարից՝ երաժշտից ամուսնալուծվելու հայցից հետո։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան