YouTube տեսահոսթինգը Բրազիլիայի նախագահի որդու ալիքից տեսանյութ է հեռացրել, որում Ժաիր Բոլսոնարոն խոսում է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի և ՄԻԱՎ-ի միջև կապի մասին, հաղորդում է UOL կայքը։
Տեսանյութի հեռացման պատճառը նոր գրառումների հրապարակման մեկշաբաթյա արգելքն է։ Ըստ հարթակի կանոնների, օգտատերերը, որոնց նկատմամբ սահմանափակումներ են մտցված, չեն կարող բովանդակություն հրապարակել։
Նշվում է, որ Բրազիլիայի նախագահի ալիքը շարունակում է ժամանակավորապես արգելափակված մնալ։