Արտաքին 4 տարի առաջ - 13:26 27-10-2021

ԱՄՆ-ում երեք երեխաներ ապրել են բնակարանում՝ իրենց ինը տարեկան եղբոր դիակի հետ

ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում իննամյա տղայի կմախքի մնացորդներ են հայտնաբերվել բնակարանում, որտեղ երեք անչափահաս երեխաներ են ապրել, հաղորդում է Fox News-ը։

Հեռուստաալիքի տվյալներով, ոստիկանները բնակելի համալիրի բնակարաններից մեկում հայտնաբերել են յոթ, տասը և 15 տարեկան երեք լքված երեխաների այն բանից հետո, երբ նրանցից ավագը կարողացել է զանգահարել շերիֆի գրասենյակ։ Դեռահասը պատմել է, որ ծնողներն արդեն մի քանի ամիս է, ինչ տուն չեն եկել, իսկ նրանց 9-ամյա եղբայրը մեկ տարի առաջ մահացել է հարևան սենյակում։

Հարիս շրջանի շերիֆ Էդ Գոնսալեսի խոսքով, դա «սրտաճմլիկ» իրավիճակ էր, քանի որ երեխաներն ապրում էին «սարսափելի պայմաններում»: Այս ամբողջ ընթացքում, ինչպես ասել է տան բնակիչներից մեկը, նրանց «կերակրել են հարևանները»։

Նշվում է, որ տղաները հոսպիտալացվել են։ Երեխաների մորն ու նրա սիրեկանին գտել են, այժմ նրանց հարցաքննում են ոստիկանությունում։ Պարզվել է, որ կինը բնակվել է այդ բնակարանից ոչ հեռու, ընդամենը 15 րոպե հեռավորության վրա։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ