Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:03 26-10-2021

Աֆղանստանում ծնողներն իրենց դստերը վաճառել են 500 դոլարով, որպեսզի սովից չմեռնեն

Աֆղան ծնողները 500 դոլարով վաճառել են իրենց դստերը անծանոթի։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նրանք դա արել են ընտանիքին կերակրելու համար։

Գնորդը նրանց ասել է, որ ցանկանում է ինքնուրույն մեծացնել նորածին աղջկան, իսկ հետո ամուսնացնել իր որդու հետ։ Տղամարդը նախապես վճարել է 250 դոլար, ինչը բավարար է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում սովից չմեռնելու համար: Երկրորդ մասը ծնողները կստանան, երբ դուստրը սովորի քայլել, որից հետո էլ նրան կտանեն։

«Մյուս երեխաներս սովից մահանում էին, ուստի մենք ստիպված եղանք վաճառել մեր աղջկան։ Ինչպե՞ս տխուր չլինեմ: Նա իմ երեխան է։ Իհարկե, ես չէի ցանկանա բաժանվել նրանից», - պատմել է աղջկա մայրը:

Երեխայի հայրը, ով ժամանակին աղբ հավաքելով գումար էր աշխատում, նույնպես կարծում է, որ ինքն ու կինը այլընտրանք չունեն.

«Մենք սոված ենք. հիմա տանը ոչ ալյուր ունենք, ոչ կարագ։ Մենք ոչինչ չունենք։ Աղջիկս պատկերացում չունի, թե ինչ է լինելու իր ապագան։ Չգիտեմ, թե նա հետագայում ինչպես կարձագանքի սրան, բայց մենք ստիպված էինք դա անել»,- եզրափակել է տղամարդը։

Ավելի վաղ Հնդկաստանից մի տղամարդ 576 դոլարով վաճառել էր իր երկու տարեկան որդուն, իսկ ստացած գումարով թմրանյութ էր գնել։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան