Ներքին 4 տարի առաջ - 21:11 26-10-2021

Սպիտակի նախկին քաղաքապետ Գագիկ Սահակյանն ընտրություններին մասնակցելու է նորաբաց «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով

Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նաև Լոռու մարզի Սպիտակ համայնքում, որին մասնակցելու է նաև նախկին քաղաքապետ Գագիկ Սահակյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Քաջայր Նիկողոսյանը, մինչդեռ «ՏԻՄ մասին» օրենքով՝ հենց Սահակյանը պիտի շարունակեր պաշտոնավարումը մինչև նոր քաղաքապետ ընտրելը։ Քաջայր Նիկողոսյանն, ի դեպ,ըստ շրջանառվող լուրերի, Սպիտակում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է։ Մեզ հետ զրույցում Գագիկ Սահակյանը նշեց, որ մասնակցելու է ընտրություններին նորաբաց «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով, որի քաղաքապետի թեկնածուն է լինելու՝ ցուցակի առաջին համարը․

«Կուսակցության անունն արդեն, ես կարծում եմ, ամեն ինչ ասում է, համայնքը հզորացնելու համար, համայնքի ապագայի համար մտահոգ մարդկանց համախմբող կուսակցություն է, և արդեն շատ անդամներ ունի արդեն»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ կուսակցության կազմում կան նաև համայնքապետարանի աշխատակիցներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը