Աբովյանը կհանձնեն ՔՊ-ին
copy image url

Աբովյանը կհանձնեն ՔՊ-ին

Ներքին 3 տարի առաջ - 18:53 26-10-2021

Երեկ հայտնի դարձավ, որ Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն Պավել Ցուգունյանն է՝ Աբովյանում հայտնի Պաշ անվամբ։ Վերջինս շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մտերիմն է։ Աբովյանի մեր աղբյուրներն ասում են, որ Պավել Ցուգունյանի հաղթանակի համար արդեն ամեն ինչ նախապատրաստված է, և «չկա մարդ, չկա պրոբլեմ» սկզբունքով վերջիններս չեզոքացրել են իրենց միակ ախոյանին՝ գորոծող քաղաքապետ Վահագն Գրիգորյանին, վերջինս չի մասնակցելու ընտրություններին, քանի որ նրա մասնակցության դեպքում Ցուգունյանը ընդհանրապես շանս չի ունենա։ Մեր աղբյուրների փոխանցմամաբ ՔՊ-ականները ԲՀԿ-ի հետ համաձայնության են եկել այս հարցում, և ԲՀԿ-ն առանց մեկ կրակոցի Աբովյանը կհանձնի ՔՊ-ին։

Ամենից շատ դիտված