Արտաքին 5 տարի առաջ - 11:07 26-10-2021

Samsung-ի գործադիր տնօրենը տուգանվել է ուժեղ ազդեցության քնաբեր դեղահաբերի համար

Դատարանը Samsung-ի փաստացի ղեկավար Լի ՉԺե Յենին տուգանել է 70 մլն հարավկորեական վոնով (ավելի քան 60.000 դոլար)՝ ուժեղ ազդեցության քնաբեր պրոպոֆոլի անօրինական օգտագործման համար, հաղորդում է Yonhap գործակալությունը։

Հունիսին դատախազությունը Samsung Electronics Co-ի փոխնախագահին մեղադրանք է առաջադրել պրոպոֆոլի օգտագործման համար, որը Հարավային Կորեայում թույլատրվում է օգտագործել միայն պլաստիկ վիրաբուժության կլինիկաներում: Ըստ մեղադրող կողմի, 2015թ.-ի հունվարին և անցած տարվա մայիսին Լի Չժե Յենը դեղամիջոցն օգտագործել է ընդհանուր առմամբ 41 անգամ։

Samsung-ի ղեկավարը նաև 2.5 տարվա ազատազրկման է դատապարտվել կաշառակերության մեղադրանքով։ Երկրի շատ բնակիչներ իշխանություններին կոչ են անում չեղարկել պատիժն ու ազատազրկումը, քանի որ վստահ են, որ Samsung կայսրության ժառանգորդի ազատ արձակումից հետո երկրի տնտեսությունը զգալիորեն կբարելավվի։ Այնուամենայնիվ, որոշ փորձագետներ կասկածում են, թե արդյոք Լի Չժե Յենը էական ազդեցություն ունի ընկերության բիզնես գործընթացների վրա:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
16:54 Մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն․ Հաջիև