Մամուլ 5 տարի առաջ - 09:18 26-10-2021

Պատվաստման գործընթացը չի համակարգվում, պարզապես խայտառակ վիճակ է․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը անընդհատ կոչ է անում պատվաստվել, իրականացվում են պարտադրանքի միջոցներ, մարդկանց ստիպում են, որպես այլընտրանք, 14 օրը մեկ ՊՇՌ տեստ ներկայացնել աշխատավայր, խոսվում է, որ այդ ժամկետը կարող է կրճատվել, լուրեր կան, որ այլ սահմանափակումներ են մտցվելու: Այո, քովիդի դեմ պայքարում առ այսօր գիտությունը այլ բան չի առաջարկում, քան պատվաստումն է, այստեղ քննարկելու բան չկա: Բայց ի՞նչ է անում առողջապահության նախարարությունը պատվաստման գործընթացը խթանելու, առավել ևս՝ կազմակերպելու առումով: Բացարձակ ոչինչ:

Նույնիսկ բացօթյա «ակցիաները», տոմսերի անհեթեթ խաղարկությունները ոչինչ չեն տալիս: Բանն այն է, որ այն, ինչ այս օրերին կատարվում է հատկապես պոլիկլինիկաներում, նաև այլ բուժհաստատություններում, այլ կերպ դժվար է որակել, քան խայտառակություն: Մարդիկ ստիպված են ժամերով հերթ կանգնել, ընդ որում, «իրար գլխի» խմբված, որպեսզի կարողանան պատվաստվել: Ավելին, որոշ պոլիկլինիկաներում մարդիկ սպասում են դրսում, այնինչ արդեն բավականին ցուրտ է: «Փաստի» լրագրողը զանգահարեց մի քանի պոլիկլինիկա՝ փորձելով հասկանալ՝ կարո՞ղ է հերթագրվել պատվաստման համար, կա՞, արդյոք, նման համակարգ՝ օնլայն կամ հեռախոսազանգով:

Պատասխանեցին, որ հերթագրում չկա, ուղղակի պետք է մոտենալ և հերթ կանգնել: Ընդ որում, հատուկ շեշտեցին՝ «կենդանի հերթ»: Ստացվում է, որ մարդը պետք է աշխատանքից, դասերից կտրվի, ժամերով հերթ կանգնի պատվաստման համար: Ի դեպ, հետաքրքիր է՝ առողջապահության նախարարությունը ուսումնասիրե՞լ է, թե մեր քաղաքացիներից քանիսը առ այսօր չեն պատվաստվել նման անկազմակերպվածության ու քաոսի պատճառով»:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ