Մամուլ 4 տարի առաջ - 08:39 26-10-2021

Հայկական անձնագրերը և ԽՍՀՄ-2-ի վերականգնումը․ Հրապարակ

«Ռուսական մամուլը գրում է, որ 2024 թվականին կավարտվի միութենական միջպետական նոր միավորի` Союз Республик-ի ստեղծումը, որի կազմում են լինելու ՌԴ-ն, ՀՀ-ն եւ Բելառուսը: Այս մասին խոսում են նաեւ ռուսական քաղաքական էլիտայի ներկայացուցիչների շրջանում, որոնք նման թեմայով բաց տեքստով խոսել են նաեւ վերջերս ՌԴ գործուղված հայկական խորհրդարանական պատվիրակությունների մոտ: Ըստ այդմ՝ 2024 թվականին ՌԴ-ում սպասվում են նախագահական ընտրություններ, որոնց Վլադիմիր Պուտինը չի մասնակցելու: Յուրաքանչյուր պետություն կունենա իր նախագահը, սակայն միութենական միավորը ղեկավար մարմին կունենա, որը կգլխավորի Պուտինը: Նախատեսվում է, որ այս միության մեջ գտնվող երկրներն ունենալու են ընդհանուր ՊՆ բլոկ, արտաքին քաղաքական բլոկ, իրավական եւ տնտեսական միասնական դաշտ, դրամական ընդհանուր միավոր եւ այլն:

Միութենական միավորը կառավարվելու է ասամբլեայի՝ խորհրդարանի կողմից: Սա նման է լինելու ԽՍՀՄ գերագույն խորհրդին, սակայն ասամբլեայի անդամների ուղիղ ընտրություններ չեն նախատեսվում: Այս տեղեկությունների եւ մեր երկրում կատարվող փոփոխությունների համադրումից, հատկապես այն փաստից, որ հայկական անձնագրերը տրվելու են երկու տարի ժամկետով, համոզվում ենք, որ ժամկետով ամեն ինչ համընկնում է 2024 թվականի հետ: Արդյունքում կստացվի, որ 2018-ին գալով իշխանության՝ ընդամենը 6 տարում Նիկոլ Փաշինյանը կոչնչացնի մեր ինքնիշխանությունը եւ մեզ կվերադարձնի սովետական «պայծառ» ապագա»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը