Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:13 03-03-2022

Ֆրանսիայում չեղարկում են պատվաստումային անձնագրերը

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հաղորդել է, որ մարտի 14-ից երկրում կչեղարկվեն պատվաստումային անձնագրերը, փոխանցում է BFMTV-ն։

Ներկայումս փաստաթուղթն անհրաժեշտ է սրճարաններ, գրադարաններ, թանգարաններ և հասարակական այլ վայրեր այցելելու համար։ Պատվաստման անցագիրը, ինչպես նախկինում, կգործի տրանսպորտում և հիվանդանոցներում։ Բժշկական դիմակների կրումը նույնպես պարտադիր չի լինի տարածքներում, սակայն պահանջը, ինչպես նախկինում, կգործի հասարակական տրանսպորտում։

Կառավարության ղեկավարի խոսքով, երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է, ինչի կապակցությամբ իշխանությունները որոշել են մեղմել կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախկինում ընդունված միջոցառումները։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները