Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 00:03 22-10-2022

Եվրախորհրդարանը մտադիր է չճանաչել ուկրաինական և վրացական բնակավայրերում Ռուսաստանի կողմից տրված անձնագրերը

Եվրոպական խորհրդարանը աջակցել է Վրաստանի և Ուկրաինայի` Ռուսաստանի վերահսկողության տակ անցած շրջաններում ռուսական իշխանությունների կողմից տրված անձնագրերը չճանաչելու վերաբերյալ Եվրոպական Միության խորհրդի նախաձեռնությանը։ Ինչպես տեղեկացնում է վրացական «Новости Грузия» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է ԵԽ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ համապատասխան օրենսդրական առաջարկի համար բանակցային մանդատը հաստատվել է 540 կողմ, 6 դեմ ձայներով, իսկ 36 պատգամավոր` ձեռնպահ են քվեարկել:

Եվրախորհրդարանը հիշեցրել է, որ Ղրիմը, Սևաստոպոլը, Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժիեն Ռուսաստանին միացնելու որոշումը անօրինական է։ Միևնույն ժամանակ ԵԽ-ն դատապարտել է Ռուսաստանի կողմից Վրաստանի մաս կազմող Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու որոշումը։

«Ելնելով դրանից՝ ԵՄ անդամ երկրները և դաշնակիցները եվրոպական տնտեսական տարածքում այլևս չպետք է ընդունեն այս տարածաշրջաններում Ռուսաստանի կողմից տրված փաստաթղթերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առաջարկի համաձայն՝ ԵՄ անդամ երկրների հետ Եվրահանձնաժողովի խորհրդակցություններից հետո կկազմվի փաստաթղթերի ցանկ, որոնք այլեւս չեն ընդունվի։

Նշվում է, որ այս նախաձեռնությամբ նշված տարածքների բնակիչները, ովքեր ռուսական անձնագրեր են ստացել, չեն կարողանա ԵՄ մուտքի վիզա ստանալ, կամ կզրկվեն արդեն իրենց ունեցած վիզաներից, երբ կփորձեն հատել ԵՄ արտաքին սահմանները։

Ներկայումս Եվրախորհրդարանը և ԵՄ խորհուրդը պետք է համաձայնեցնեն օրենսդրական ակտի վերջնական ձևը։ Երկու մարմինների կողմից ընդունվելուց հետո այն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակման հաջորդ օրը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները