Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:07 26-10-2021

Գիտնականները կորոնավիրուսը ոչնչացնող լամպ են ստեղծել

Ամերիկացի գիտնականներն ու ինժեներները կարողացել են լուսադիոդային լամպ ստեղծել, որը ոչնչացնում է կորոնավիրուսը ոչ միայն մակերեսների վրա, այլև մարդու ներսում, հաղորդվում է Scientific Reports ամսագրում։

Նշվում է, որ ավելի վաղ բացահայտվել էր ուլտրամանուշակագույն լույսի՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու հատկությունը։ Սակայն, մարդու համար նման լույսի մեծ քանակությունը վնասակար է, քանի որ այն ախտահարում է գենոմը՝ առաջացնելով մուտացիաներ և ԴՆԹ-ի խաթարումներ։ Ուստի ՌՆԹ վիրուսների դեմ պայքարելու համար օգտագործվում է ֆոտոբիոմոդուլյացիայի մեթոդը՝ լուսային թերապիա, որը հիմնված է ինֆրակարմիր ճառագայթման կիրառման վրա։

Նշվում է, որ նման լույսն ավելի քիչ արդյունավետ է, քան ուլտրամանուշակագույնը, սակայն ավելի անվտանգ է մարդու համար։ Գիտնականներին հաջողվել է գտնել մարդու համար անվտանգ որոշակի խտության կապույտ ալիքների տիրույթ, որը ոչնչացնում է կորոնավիրուսը՝ անկախ այն բանից վիրուսը դրսում է, թե մարդու ներսում։

Այժմ ուսումնասիրվում է, թե որքանով են արդյունավետ նման լամպերը այլ բետա-կորոնավիրուսների դեմ, ինչպիսիք են SARS-CoV-1-ը և MERS-ը: Նշվում է, որ վերջինի ապաակտիվացման համար լույսի ավելի զգալի չափաբաժիններ են պահանջվել։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան