Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:25 25-10-2021

ՀՀ ՊԵԿ-ը և Իտալիայի հարկային ծառայությունը քննարկել են տրանսֆերային գնագոյացման ոլորտում ծրագրերը

Պետական եկամուտների կոմիտեում «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել երկօրյա հանդիպում Իտալիայի հարկային ծառայության ներկայացուցչի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փորձագետի և ՊԵԿ աշխատանքային խմբի միջև՝ քննարկելու տրանսֆերային գնագոյացման և քրեական հետաքննության ոլորտներում իրականացված ծրագրերը։

ՊԵԿ-ից հայտնում են, որ ներկայացվել են քրեական ոլորտում հարկային խարդախությունների դեմ պայքարի բարելավման հետ կապված Իտալիայում գործող ռազմավարությունը և Իտալիայի հարկային ծառայության կողմից ՊԵԿ համար մշակված տրանսֆերային գնագոյացման ստուգումների իրականացման ձեռնարկը:

Ամփոփվել են Հայաստանի և Իտալիայի միջև երկու ոլորտներում իրականացված աշխատանքներն, ու քննարկվել է նոր ուղղություններով գործակցելու հեռանկարը:

Քրեորեն պատժելի հարկային խարդախությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՏՀԶԿ փորձագետն առաջարկել է ընդլայնել «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակները և ոլորտային դասընթացներ կազմակերպել ՊԵԿ աշխատակիցների համար: Նախատեսվում է դասընթացները կազմակերպել ՏՀԶԿ-ի և Գերմանիայում ԱՄՆ կցորդի աջակցությամբ:

Իտալիայի հարկային ծառայության հետ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համագործակցությունը մեկնարկել է 2019թ. մայիսի 21-ին փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։ Երկու կառույցներում ձևավորված ոլորտային աշխատանքային խմբերը համատեղ աշխատել են՝ քրեական հետաքննության, ինչպես նաև տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հարկային հսկողական գործընթացների ֆունկցիոնալ բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագիրը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ նախաձեռնությունն է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ