Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) մշակել է առաջարկներ՝ կապված ԵԱՏՄ երկրներում ավելացված արժեքի հարկի ֆինանսական մոնիթորինգի և վարչարարության հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ավարտից հետո:
«Առաջին հերթին կցանկանայի նշել այդ դիրքորոշումը՝ գրեթե բոլոր պետությունների ղեկավարները խոսեցին մեր տնտեսությունների փոխլրացման խորացման անհրաժեշտության մասին` սննդամթերքի անվտանգության խնդիրները լուծելու և փոխադարձ առևրի աճին լուծում տալու համար: Ֆինանսական շուկային վերաբերող հետաքրքիր առաջարկներ կային, սա որոշակի չափով նոր ձեւակերպում է՝ ոչ միայն դեդոլարացման խնդիրները, այլև փոխհաշվարկների, գնագոյացման և ֆինանսական շուկայում առկա այլ հրատապ խնդիրների մասին: Ես ուզում եմ ասել, որ մենք արդեն աշխատում ենք այս թեմայի շուրջ, կան որոշակի առաջարկներ, որոնք վերաբերում են ֆինանսական մոնիթորինգին, առաջին հերթին` կապված ավելացված արժեքի հարկին վերաբերող հարցերի կառավարման հետ»,- ասաց Մյասնիկովիչը:
Նրա խոսքով՝ որոշ առաջարկներ արդեն մշակվել են: «Կան համապատասխան առաջարկներ, որոնք մենք արդեն մշակել ենք: Այս թեման ես քննարկեցի Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախագահ տիկին [Էլվիրա] Նաբիուլինայի, Բելառուսի ազգային բանկի ղեկավարության և այլ առանցքային գործիչների հետ, ովքեր իսկապես մեծապես որոշում են մեր միության ֆինանսական շուկայի քաղաքականությունը,»,- հավելեց Մյասնիկովիչը:
Իսկ Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն՝ ամփոփելով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ մայիսի 21-ին տեսակոնֆերանսի ռեժիմով կայացած նիստի արդյունքները, ասել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարները մտադիր են ընդհանուր շուկայում գազի գների եւ սակագների հարցին վերադառնալ երկրորդ կիսամյակում:
«Միջոցառման փակ մասի շրջանակում հարցերը վերաբերում Էին գազի շուկային: Դուք գիտեք, որ պատրաստվել եւ ընդունվել Է հայեցակարգ, գազի շուկայի ձևավորման համապատասխան ծրագիր՛ հանգուցային ասպեկտներն են գազի շուկա մուտքի հնարավորության հավասարությունը բոլոր սուբյեկտների համար, որոնք կան ԵԱՏՄ-ում: Եվ այն ժամանակ գազի փոխադրման սակագների հետ կապված հարցերը վերջնականապես չեն համաձայնեցվել»,- մեջբերւմ Է նրա խոսքը ԲելՏԱ գործակալությունը:
Պետրիշենկոյի խոսքով՝ պայմանավորվել են, որ առարկայորեն այդ հանգուցային հարցրերի վերաբերյալ փորձագետները կմշակեն համապատասխան մոտեցումներ: «Անշուշտ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտիվ մասնակցությամբ: Եվ հաջորդ նիսին, որը պլանավորված Է ընթացիկ տարվա երկրորդ կեսին, կնեկայացնեն համապատասխան մոտեցումները եւ առաջարկությունները պետությունների ղեկավարների մակարդակով առարկայական քննարկման համար: Այդ թեման կարևորագույններից մեկն Էր փակ ձևաչափում»,- հայտարարել Է փոխվարչապետը: