Ավելին 4 տարի առաջ - 23:37 24-10-2021

Ավստրիայի իշխանությունները թույլ կտան անուղղակի էֆթանազիան

Ավստրիայի կառավարությունը թույլ կտա ծանր հիվանդներին օգտվել անուղղակի էֆթանազիայի իրավունքից։ Շաբաթ՝ հոկտեմբերի 23-ին, հաղորդում է Ավստրիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

Ինքնասպանության թույլտվության մասին օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականից:

Խոսքն անուղղակի էֆթանազիայի մասին է, երբ հիվանդին մահացու դեղամիջոց են տալիս, և նա ինքն է այն ընդունում։ Ավելին, նման որոշում կարող է կայացնել միայն ինքը` ծանր հիվանդ անձը:

Սա կպահանջի հիվանդի գրավոր հայտարարություն: Բացի այդ, ընթացակարգը կպահանջի երկու բժիշկների հաստատում, որոնցից մեկը պետք է լինի պալիատիվ բժշկության մասնագետ:

Հիվանդը դեղը կկիրառի ինքնուրույն՝ բնական ճանապարհով կամ խողովակի միջոցով:

Դեկտեմբերին Ավստրիայի խորհրդարանը պետք է քվեարկի նոր օրենքի օգտին։ Այն պետք է ուժի մեջ մտնի 2022 թվականի հունվարի 1-ից: Միևնույն ժամանակ, ակտիվ ուղղակի էվթանազիան՝ առանց հիվանդի համաձայնության, կմնա արգելված։

Էֆթանազիան ավելի վաղ օրինականացվել էր Պորտուգալիայի կողմից։ Այն դարձել է աշխարհում յոթերորդ երկիրը, որտեղ մահացու հիվանդները կարող են բժիշկից օգնություն խնդրել մահանալու համար:

Հետագայում էֆթանազիան օրինականացրել է Իսպանիան: Մարտին ընդունված օրենքը ուժի մեջ կմտնի երեք ամսից: Մինչ այդ, պետք է ստեղծվեն շրջանային կոմիտեներ, որոնք կզբաղվեն համապատասխան ընթացակարգի հարցերով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից