Ներքին 4 տարի առաջ - 22:47 22-10-2021

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը հոկտեմբերի 24-26-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հոկտեմբերի 24-26-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական համալիրի հարցերի խորհրդատվական կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այդ մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:

Ըստ վարչապետի 1193-Ա որոշման՝ էկոնոմիկայի փոխնախարարը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին և արտգործնախարարությանը գործուղման արդյունքների մասին: