Մամուլ 4 տարի առաջ - 09:05 22-10-2021

Փայտի և գոմաղբի գինը բարձրացել է. ջեռուցման այլըտրանքային տարբերակ են փնտրում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եթե Երեւանում եւ մարզային քաղաքներում մարդկանց համար ձմռանը տաքանալու հիմնական միջոցը գազը կամ էլեկտրաէներգիան է, ապա շատ գյուղերում գոմաղբն ու փայտն են: Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները բարձր են, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը ստիպված է ձմռան ամիսներին բնակարանները ջեռուցելու այլընտրանքային տարբերակներ փնտրել: Խոսքը ոչ միայն փայտի, այլեւ գոմաղբի մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցման արդյունքում պարզեց, որ փայտի մեկ խորանարդ մետրի արժեքը սկսում է 35000 դրամից եւ հասնում մինչեւ 40000 դրամի: Ավելին, փայտավաճառներն ասում են, որ առաջիկա ամիսներին փայտի գինն է՛լ ավելի կբարձրանա, որովհետեւ փայտ չկա, եւ «անտառից չեն կարողանում հանել»: 21-րդ դարում շատ գյուղերում ունենալով գազաֆիկացման հսկայական ցանց՝ մարդիկ մնում են գոմաղբի հույսին: Այս տարի հատկապես գյուղերի բնակչության մեծ մասը, եթե ոչ բոլորը, նորից անցնելու են գոմաղբ վառելուն: Ասել է թե՝ հեռավոր մարզերում քիչ չեն գյուղերը, որտեղ առհասարակ նահանջ է քաղաքակրթությունից. մարդիկ նորից գոմաղբ են վառելու, ինչն ավելի էժան է:«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ բեռնատար գոմաղբն այսօր Արագածոտնի գյուղերում արժե 70-75 հազար դրամ:

Կան գյուղացիներ, որոնք մեկ պարկ մանրացանն առաջարկում են 600 դրամով: Ընդ որում, խոսքը գազաֆիկացված բնակավայրերի մասին է, որտեղ, փաստորեն, գազ են օգտագործում միայն գյուղական հարուստները` մի քանի ընտանիք, իսկ մնացած բնակիչների համար գազը շքեղություն է, որը նրանք այլեւս չեն կարող իրենց թույլ տալ, միգուցե միայն՝ սուրճ պատրաստելու համար»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից