Ներքին 5 տարի առաջ - 20:11 21-10-2021

Մեր կողմից ներկայացվել էր ՍԴ դիմում և միջնորդություն, որպեսզի ակնհայտ հակասահմանադրական հրամանը կասեցվի․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը հիշեցրել է, որ իրենց կողմից «անհապաղ արձագանք էր տրվել հանրության հիմնավոր և օբյեկտիվ բողոքին առողջապահության նախարարի հայտնի հրամանի մասով, որով այն փաստացի վերածվել էր ՀԱՐԿԱԴԻՐ պատվաստման գործընթացի»: Այդ մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր կողմից ներկայացվել էր ՍԴ դիմում և միջնորդություն որպեսզի ակնհայտ հակասահմանադրական հրամանը կասեցվի: Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել մեր դիմումը, որոշել է այն քննության առնել ԲԱՆԱՎՈՐ ընթացակարգով, քննության օր է նշանակվել բավականին սեղմ ժամկետ այն է նոյեմեբերի 25-ը: Կասեցման միջնորդությունը չնայած դրա հստակ հիմնավորվածությանը, բավարար կողմ ձայներ ՍԴ-ում չի հավաքել: Մեկ անգամ ևս ուզում եմ կարծիքս ասեմ.

Ես կողմ եմ պատվաստմանը, դեմ եմ հարկադրանքին: Դեմ եմ որպեսզի կառավարությունը իր պարտականությունը հետազոտման ծախսերի փոխհատուցման թողնի ժողովրդի վրա, սպառնալիքով խոսի ժողովրդի հետ, պարզ ու անկեղծ կոմունիկացնելու փոխարեն:

Փաստ է, որ այսօրվա համաշխարհային առողջապահական համակարգը, կորոնավիրուսային համավարակի ու այս չարիքի դեմ, ավելի լավ լուծում քան պատվաստումն է չունի, սակայն հարկադրանքի, հավելյալ ծախսեր ստեղծելու, կամ սպառնալաիքի պայմանները ևս անընդունելի են: Կառավարությունը, գործատուները և աշխատողները պետք է գիտակցեն, որ այլևս այս հարցը ՎԵՃ Է Սահմանադրական դատարանում»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի