Ներքին 4 տարի առաջ - 13:08 21-10-2021

Օտարերկրյա ընկերությունները կկարողանան ավելի հեշտ մասնակցել ՀՀ-ում տնտեսական գործունեությանը․ էկոնոմիկայի նախարար

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց՝ նախարարությունը որոշ ժամանակ առաջ նախաձեռնել է լիցենզավորվող գործունեության տեսակների ուսումնասիրություն այն նպատակով, որ օտարերկրյա ընկերությունների մասնակցությունը ՀՀ տնտեսական գործունեության լիցենզավորվող գործունեություններին ավելի հասանելի և մատչելի լինի:

«Այս ուսումնասիրության արդյունքում 78 գործունեության տեսակից առանձնացրել ենք 13-ը, որոնց նկատմամբ կարող ենք թույլ տալ լիցենզավորվելու ավելի հեշտ պայմաններ առաջարկել օտարերկրյա ընկերություններին»,-ասաց նախարարը:

Այսպիսով՝ ԵԱՏՄ, ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, ԱՄԷ-ի, Վրաստանի, ԻԻՀ-ի իրավաբանական անձանց համար հեշտացնում են լիցենզավորվելու հնարավորությունը:

«Գործունեությունները հետևյալն են՝ մասնավոր պահնորդական գործունեություն, որ լիցենզավորում է Ոստիկանությունը, ինկասացիոն ծառայությունների մատուցում, որ լիցենզավորում է Ֆիննախը, փոստային կապ, միջուկային նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման գործունեություն, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում, ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացում, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպում, քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, շինարարության իրականացում, շինարարության որակի տեխնիկական հսկում, ինժեներական հետազննում, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազոտություն»,-ներկայացրեց Քերոբյանը:

Այսպիսով, ըստ նախախարի, էապես բարելավվում է այս ոլորտների գործարար միջավայրը, և օտարերկրյա ընկերությունները կկարողանան ավելի հեշտ մասնակցել ՀՀ-ում տնտեսական գործունեությանը՝ պարզեցված ընթացակարգով լիցենզավորվելու միջոցով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի