Ներքին 5 տարի առաջ - 23:48 20-10-2021

Շրջակա միջավայրի նախարարությունում ընդլայնված խորհրդակցություն է տեղի ունեցել

Նախօրեին շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ, ընդլայնված խորհրդակցություն է տեղի ունեցել, որին մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության Անտառային քաղաքականության վարչության, Անտառային կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմն ու մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Քննարկվել է շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող երկու կարևորագույն ՊՈԱԿ-ների փոխգործակցության ներդաշնակեցման հարցը։ Մասնավորապես՝ քննարկվել են անտառհատումների և անտառային ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր ու գույքագրված խնդիրներ։

Խորհրդակցության արդյունքում որոշում է ընդունվել յուրաքանչյուր ամիս նախորդ ամսվա հաշվետու ժամանակաշրջանում գրանցված խնդիրների և դրանց ուսումնասիրությունների շուրջ հանդիպում անցկացնել և համադրել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի անտառների մոնիթորինգի ծառայության կողմից ստացված տվյալները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված ստուգումների արդյունքները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին