Ներքին 5 տարի առաջ - 19:08 20-10-2021

Արտակ Բեգլարյանը Մոսկվայում ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 18-19-ին հանդիպումներ է ունեցել Մոսկվայում հայկական ու ռուսական տարբեր շրջանակների հետ, ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, կարիքներն ու ծրագրերը, տեղեկացնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և մի խումբ անդամների, ինչպես նաև հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ առանձին հանդիպումներում պետական նախարարը ներկայացրել է հետպատերազմյան վերականգնման աշխատանքներն Արցախում, Արցախի անվտանգ ու կայուն ապագային միտված ծրագրերը և հիմնական հումանիտար կարիքները: Արտակ Բեգլարյանը կարևորել է Սփյուռքի շարունակական ընդգրկվածությունը Հայրենիքի վերականգնման ու զարգացման գործում՝ շեշտադրելով, որ դա չպետք է արտահայտվի զուտ նյութական տեսքով, այլ՝ առաջնահերթորեն մարդկային կապիտալի ներդրմամբ:

Պատասխանելով Արցախի անվտանգության երաշխիքների ապահովման գործում ՌԴ խաղաղապահների երկարաժամկետ դերակատարությանն առնչվող հարցին՝ պետական նախարարը նշել է, որ առ այսօր ՌԴ ակտիվ ու կառուցողական ջանքերը և խաղաղապահների ռազմաքաղաքական երաշխիքները ապահովում են շուրջ 120,000 բնակչության կենսագործունեությունն Արցախում:

Նա ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ու նկրտումների պայմաններում խաղաղապահների երկարաժամկետ ներկայության ու մանդատի հարցում գլխավոր գործոնը Արցախի բնակչության ցանկությունն է, որն առարկելիորեն հակված է խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմանը:

Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական միջոցներով՝ Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի անվերապահ ընդունման և ԱՀ անկախության միջազգային ճանաչման առաջնահերթություններով:

Պետական նախարարը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, նրա հետ քննարկել Արցախի բռնազավթված տարածքներում հայոց հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը և արցախցիների հոգևոր կյանքի ակտիվացմանն ու հոգեբանական աջակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նշված և այլ հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ Արցախում հումանիտար և զարգացման ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին