Ներքին 5 տարի առաջ - 16:23 19-10-2021

Հաղպատ բնակավայրում կառուցվել են մայթեր, վերականգնվել է ջրահեռացման համակարգը

Ավարտվել են Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

«Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից» հայտնում են, որ մինչ նորոգումը ճանապարհի ասֆալտբետոնե պատվածքը անմխիթար վիճակում էր, կողային առուներ չկային, ճանապարհը կահավորված չէր, գոյություն ունեցող եզրապատերը կիսաքանդ էին, արհեստական կառուցվածքները՝ լցված, ճանապարհի վրա առկա էր քարաթափման վտանգ։

Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով։ Այս ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։

Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ, որոշ հատվածներում կատարվել է հանույթ, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, տեղադրվել է ճանապարհի նոր պատվածք, Հաղպատ բնակավայրում կառուցվել են մայթեր, կատարվել են նաև այլ աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ