Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 10:13 19-10-2021

Ռեփեր Քանյե Ուեսթն իր անունը փոխել է Ye կեղծանունի

Լոս Անջելեսի դատարանը թույլ է տվել ամերիկացի երաժիշտ Քանյե Ուեսթին փոխել իր անունը Ye կեղծանունով, գրում է Deadline պարբերականը:

Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավոր Միշել Ուիլյամս Քորթը բավարարել է երգչի հայցը, որը միջնորդությունը ներկայացրել էր օգոստոսի 24 -ին և ասել, որ փոփոխությունը կատարում է անձնական պատճառներով: 2018 թվականին ռեփերը թողարկեց «Ye» անվանումով ալբոմ: Երգիչը հարցազրույցներից մեկում ասել է, որ սա Աստվածաշնչի անգլերեն թարգմանության մեջ ամենաշատ հանդիպող բառն է: Նա հավելել է, որ Ye-ն «դուք» իմաստն ունի:

Արտիստի կինը, որը ներկայումս հայտնի է որպես Քիմ Քարդաշյան Ուեսթ, չնայած ամուսնալուծության մասին լուրերին, պահպանել է իր հին անունը և մի քանի շաբաթ առաջ այն օգտագործել իր ելույթի համար: Պարբերականը նշում է, որ դեռ պարզ չէ՝ կփոխի՞ արդյոք Քիմը նույնպես անձնագրի տվյալները:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է