Մամուլ 4 տարի առաջ - 08:58 19-10-2021

Ընտրություններից հետո Գյումրիի ՔՊ շտաբում ծեծկռտուք և վիճաբանություն է եղել. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գյումրիի ընտրություններում պարտվելուց հետո Գյումրու ՔՊ-ի շտաբում վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել։ Սկսել են միմյանց մեղադրել պարտության համար, հարձակվել են իրար վրա, անգամ հայհոյանքներ ու ծեծկռտուք է եղել: Վիճել են հատկապես ՔՊ քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանն ու նախկին մարզպետ, այժմ ԱԻ փոխնախարար Կարեն Սարուխանյանը:

Մեր աղբյուրը պատմեց, որ վեճը սկիզբ է առել ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի խոսքից, որը մեղադրել է գյումրեցի ՔՊ-ականներին, թե «Նիկոլ Փաշինյանի նկարը դոշերիդ խփած՝ ման եք գալիս, բայց ոչ մի բան չարեցիք, որ հաղթեք»։ Ապա Կարեն Սարուխանյանն է մեղադրել մարզպետ Հովհաննես Հարությունյանին` վատ, ոչ թիմային աշխատանքի համար, վերջինս համարժեք արձագանքել է` նրան մեղադրելով տակից խաղեր տալու մեջ: Ընթացքում սեռական հայհոյանքներ ու քաշքշուկ է սկսվել:

Փորձել է իր խոսքն ասել Նազելի Բաղդասարյանը, եւ նրան էլ են սաստել, թե` քո մեղքն էլ փոքր չէ պարտության մեջ․ ազգուտակիդ մտցրիր ցուցակ, որի մեծ մասին մարդիկ չէին ճանաչում։ Հետո Ֆեյսբուքում «լայվ է մտնում» Սուրո Թորոսյան անունով ինչ-որ մի մոլի նիկոլական, որի էջում գրված է, թե ինքը Թալինի ՋՕԸ-ում է աշխատում, եւ ուղիղ եթերում ամենավերջին հայհոյանքներն է հնչեցնում Գյումրու ընտրություններում պարտված ՔՊ-ականների հասցեին, այդ թվում՝ Նազելի Բաղդասարյանի, Արսեն Թորոսյանի եւ այլոց։ Մի քանի ժամ անց, սակայն, այս օգտատիրոջ «լայվն» արդեն հեռացված էր Ֆեյսբուքից»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում