Արտաքին 5 տարի առաջ - 17:47 16-10-2021

Ռուսաստանում առաջին անգամ COVID-19-ից մեկ օրում մահացել է ավելի քան 1000 մարդ

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1002 պացիենտ: Ռուսաստանում վարակվածների շրջանում մահացության ընդհանուր թիվն այժմ կազմում է 222.315: ՏԱՍՍ գործակալությունը դա անվանում է «նոր առավելագույն»՝ վկայակոչելով հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի այսօր հրապարակած տվյալները:

Պայմանական մահացությունը (վերջինը կարող է որոշվել միայն համաճարակի ավարտից հետո) մնացել է 2,79% մակարդակի վրա, եզրակացվում է շտաբի տվյալներից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կոմունարկայի №40 հիվանդանոցի, որտեղ բուժում են COVID-19-ով պացիենտներին, գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն հայտարարել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը մոտենում է ծայրահեղի, հիվանդանոցներ են ընդունվում շատ հիվանդներ, և ինֆեկցիոն հոսպիտալներում մահճակալները «արագորեն համալրվում են»: «Սա զարմանալի չէ պատվաստումների նման ցածր մակարդակի դեպքում»,- նշել է բժիշկը:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք