Արտաքին 4 տարի առաջ - 22:16 15-10-2021

Բրիտանացի պահպանողական պատգամավորը դանակահարվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ

Մեծ Բրիտանիայում պահպանողական համայնքների պալատի պատգամավոր Դեյվիդ Էյմսը սպանվել է ուրբաթ՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնում է BBC-ն:

Անհայտ անձը դանակով հարձակվել է նրա վրա Էսսեքսի Լեյն Օ Սի քաղաքի եկեղեցում: Պատգամավորը մի քանի վերք է ստացել:

Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բժիշկները փորձել են օգնել նրան հենց եկեղեցում, սակայն մոտ երկու ժամ անց Էյմսը մահացել է:

Ոստիկանությունը հայտնել է 25-ամյա հարձակվողին ձերբակալելու մասին: Նրա անձի և դրդապատճառների մասին այլ տեղեկություններ դեռ հայտնի չեն: Քննությունը նշում է, որ իրավապահները այլ անձի չեն փնտրում միջադեպի կապակցությամբ:

Սըր Դեյվիդ Էյմսը 69 տարեկան էր: Նա ուներ կին և հինգ երեխա: Էյմսը խորհրդարանում ծառայում է 1983 թվականից: Նրա մասին գրում են, մասնավորապես, որ նա ակտիվորեն դեմ էր հղիության արհեստական ​​ընդհատմանը և զբաղվում էր կենդանիների պաշտպանությամբ:

Միացյալ Թագավորության տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ այս հարձակումը ցնցել է բոլորին: «Ցնցող ու սարսափելի լուրեր են»,- ասել է Մեծ Բրիտանիայի Աշխատանքային կուսակցության առաջնորդ Սայրուս Սթարմերը:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին