Ավելին 5 տարի առաջ - 23:59 13-10-2021

Միքի Ռուրկը պատմել է, որ քնելուց առաջ աղոթում է

Ամերիկացի դերասան Միքի Ռուրկը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է, որ ամեն օր քնելուց առաջ հինգ աղոթք է կարդում:

Վերջերս հայտնվել է վեցերորդը՝ Միքայել հրեշտակապետին:

«Հրեշտակապետ Միքայելին ես խնդրում եմ օրհնել ինձ և օգնել հաղթել իմ ներքին դևերին և նրանց, որոնք իմ շուրջն են», - կիսվել է դերասանը:

Աշխարհում կան մարդիկ, որոնք հատուկ հարաբերություններ ունեն Աստծո հետ, հավելել է նա:

«Կյանքումս առնվազն երկու անգամ աղետալի իրավիճակներում եմ եղել: Ես մոտ էի ինքնասպանության, մահը շատ մոտ էր: Եվ ես երկու անգամ գնացի Ֆրանսիա, Լուրդ <...> Ես գնում էի, աղոթում - և ես գիտեմ, որ իմ աղոթքները երկու անգամ էլ տեղ հասան», - հիշել է Ռուրկը:

Նրա խոսքով, այնուհետև նա պատասխաններ է ստացել Աստծուց՝ «դե, ոչ անմիջապես, մոտ երկու շաբաթ անց»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան