Արտաքին 4 տարի առաջ - 13:20 11-10-2021

ՌԴ Օրենբուրգի մարզում ալկոհոլային թունավորման զոհ է դարձել 34 մարդ

Օրենբուրգի մարզում կեղծ ալկոհոլից մահացածների թիվը հասել է 34-ի, հաղորդել է մարզային կառավարությունը: Տեղի հիվանդանոցների 24 հիվանդներից 11-ի վիճակը բավարար է, վեցը՝ սպասում են դուրսգրման: Թունավորված հիվանդներից երկուսի առողջական վիճակը միջին ծանրության է, յոթինը՝ ծանր, ևս չորսը միացված են թոքերի արհեստական ​​օդափոխության սարքի, ինը հիվանդ ամբուլատոր բուժում են ստանում: Այս մասին կիրակի երեկոյան հաղորդել է «Կոմերսանտ»-ը:

Օրսկում, որտեղ ձեռք է բերվել մահացու ալկոհոլը՝ փողոցներով բարձրախոսով մեքենաներ են շրջում և նախազգուշացնում ոչ միայն պլաստիկ, այլև ապակե շշերով ալկոհոլային խմիչքների վտանգավորության մասին:

Մարզային իշխանությունները սննդամթերքի վաճառք են կազմակերպել՝ ավելի վաղ ձեռք բերված ալկոհոլային խմիչքների հետ փոխանակման համար:

Օրենբուրգի մարզի բնակիչների ալկոհոլով թունավորման մասին տեղեկատվությունը ստացվել է հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը: Օրսկում հայտնաբերվել է ալկոհոլային խմիչքների արտադրության, շշալցման և պահման կետը, որտեղից քննիչները առգրավել են ավելի քան 3 հազար շիշ և կեղծ ապրանքների արտադրության համար նախատեսված սարքավորումներ:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին