Ներքին 3 տարի առաջ - 16:34 27-01-2023

Երեխաներից մեկը դպրոց ինքնապաշտպանական գազային բալոնչիկ է բերել․ դրա կիրառումն էլ դասարանցիների թունավորման պատճառ է դարձել

Հրազդանի թիվ 11 դպրոցի 12 աշակերտների թունավորումը տեղի է ունեցել ինքնապաշտպանական գազային բալոնչիկից։

Երեխաներից մեկը իր հետ դպրոց է բերել գազային բալոնչիկ, որի կիրառումն էլ համադասարանցիների թունավորման պատճառ է դարձել։ Բժշկական կենտրոն տեղափոխված երեխաները 8-րդ դասարանցիներ են։

Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ինգա Հայրիյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11-ի սահամաններում։

Երեխաները շտապ օգնության մեքենայով ԲԿ է տեղափոխվել 12 երեխա։ Երեխաներից 4-ը անմիջապես դուրս են գրվել, մյուսները բուժում են ստացել, բուժումը հիմնականում թթվածնի տեսքով է եղել։

Օրվա ընթացքում որոշ ծնողներ հանգստության և ապահովությունից ելնելով իրենց երեխաներին ևս ուղեկցել են Հրազդանի ԲԿ, սակայն որևէ լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել, այսօրվա դեպքով տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, բոլորը ժամը 15-ի դրությամբ դուրս են գրվել լավացումով։ Հիմնական ախտնշանաները եղել են սրտխառնոցի ու գլխապտույտի տեսքով»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան