Ուղիղ եթեր
Խոսք 5 տարի առաջ - 11:08 11-10-2021

Այս տարի տնտեսական աճը կլինի մոտ 4 % , հաջորդ տարի՝ 5-6 %․ տնտեսագետ

Oragir.news-ի հարցերին պատասխանում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։

–Պարո՛ն Միքայելյան, 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը Կառավարությունը հաստատեց, և այժմ փաստաթուղթը խորհրդարանում է: Ի՞նչ սպասելիքներ ունեք գլխավոր ֆինանսական փաստաթղթից՝ հաշվի առնելով այն, որ արդեն իսկ կարծիքներ կան, թե իրականությունից կտրված հաշվարկների հիման վրա արված փաստաթուղթ է:

– Բյուջեի նախագծին մակերեսային եմ ծանոթացել, և իմ նախնական դիտարկումներով, շատ սովորական բյուջե է, բայց խնդրահարույց է այն, որ պաշտպանության ոլորտին հատկացվող միջոցները շատ քիչ են լինելու: Այսինքն՝ պաշտպանության ծախսերի իրական աճ գրեթե չի լինելու:

Նաև նախատեսվում է 500 մլն դոլար պակասուրդ, որը շատ է, բայց նաև՝ անխուսափելի: Հարց է, թե ինչքան տնտեսական աճ է նախատեսված:

– Փաստաթղթում նախատեսել են 7 տոկոս տնտեսական աճ:

– Մի քիչ դժվար է պատկերացնել, որ այդքան մեծ աճ է լինելու: Օրինակ՝ այս տարվա հետ կապված էկոնոմիկայի նախարարը երկնիշ տնտեսական աճի հույս ուներ: Սակայն տնտեսական ակտիվության մասին արդեն իսկ հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ հնարավոր չէ երկնիշ տնտեսական աճ ապահովել:

Մյուս կողմից էլ՝ խնդրահարույց է սպասվող պակասուրդը, թեպետ նման իրավիճակում լավ բան սպասել էլ հնարավոր չէր:

–7 տոկոս տնտեսական աճը կառավարությունը հույս ունի ապահովել շինարարության ոլորտում աճի հաշվին: Դա հնարավո՞ր է:

– Ես չէի սպասի, որ նման՝ 7 տոկոս տնտեսական աճ կարող է լինել, բայց նաև համոզված չեմ, որ այդ ոլորտում աճը կարող է հանգեցնել տնտեսական աճի, քանի որ շինարարության ծավալը մեր տնտեսության մեջ այնքան է նվազել, որ ոլորտի աճը շատ լուրջ չի ազդում տնտեսության աճի վրա:

Ես, օրինակ, շատ լուրջ ուշադրություն կդարձնեի գյուղատնտեսության ոլորտին, որովհետև այս ոլորտը ոչ միայն տնտեսության ճյուղ է, այլ նաև սոցիալական լուրջ նշանակություն ունի: Բացի այդ, այս ոլորտում ապահովվում է նաև զբաղվածություն:

–Ի դեպ, հակառակի նման հենց գյուղատնտեսության ոլորտից բյուջեով սպասումները քիչ են:

– Այո՛, որովհետև այդ ոլորտը անտարբերության է մատնված: Վերջին տարիների բյուջեները ցույց են տվել, որ այս ոլորտը գործող կառավարության համար ընկալվում է որպես բեռ: Մինչդեռ Հայաստանում գյուղատնտեսությունը լայն հնարավորություններ ունի՝ սկսած նրանից, որ հողատարածքների 40 տոկոսը չի մշակվում:

– Բյուջեով նաև նախատեսում են շուրջ 16 տոկոսով ավելացնել հարկային մուտքերը, այսինքն՝ եկամուտների հիմնական ակնկալիքը կապված է հարկային հավաքագրումների հետ:

– Այո՛, դա նաև վկայում է ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին, տեսնում ենք, որ այդ պայքարը խստացել է և ավելի ինտենսիվ է դառնում: Տեսնում ենք, որ որոշ կարգավորումներ են ներդրվում, փորձում են բոլորին բերել առցանց գործարքների դաշտ: Գործիքակազմը, որն ընդհանուր առմամբ ստվերային տնտեսության չափը կրճատելու նպատակ ունի, կիրառվում է:

Այլ հարց է, որ ստվերային տնտեսության կրճատման համար երկարատև կայունություն է պետք երկրում: Ամեն դեպքում տեսականորեն կարելի է ակնկալել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճ: Դա կարող է բխել նրանից, թե ՀՆԱ-ի որքան մասը կկազմի գյուղատնտեսությունը, որքան է կազմելու գնաճը և այլն:

Այդուհանդերձ, 2022-ին 7 տոկոսանոց տնտեսական աճ դժվար է պատկերացնել: Այս տարի, իմ կանխատեսումներով՝ մոտ 4 % տնտեսական աճ կունենանք, հաջորդ տարի էլ՝ 5-6: Բայց դա ընթացքում պարզ կլինի:

– Դուք այս տարվա համար 4% տնտեսական աճ եք սպասում, բայց կառավարությունը 6.5% տնտեսական աճ է նախատեսում: Դո՞ւք եք վատատես, թե՞ կառավարությունն է շատ լավատես:

– Գուցե, բայց իմ հաշվարկը ելնում է ամսական միտումներից: Ես ամեն ամիս վերլուծություններ եմ կատարում, և իմ գնահատականները դրանց հիման վրա են: Ես ամեն ամիս վերանայում եմ իմ գնահատականները. տարվա սկզբում իմ մոտ ավելի բարձր գնահատական կար՝ ակնկալում էի մինչև 7%, բայց ամռանից սկսած իրավիճակը սկսել է վատանալ, օրինակ՝ օգոստոսին մենք տեսանք, որ նախորդ տարվա օգոստոսի համեմատ ընդամենը 3 % աճ է գրանցվել:

Այդ ցուցանիշը բավականին ցածր է: Սա նշանակում է, որ 2019-ի ցուցանիշների վերականգնում տեղի չի ունենում, հետևաբար դժվար է ակնկալել, որ սեպտեմբերից դեկտեմբեր հատվածում կարող է լրջորեն փոխվել իրավիճակը:

– Տնտեսության մեջ այս պասիվության ֆոնին էկոնոմիկայի նախարարը եռանիշ թվով զբոսաշրջիկների աճ էր կանխատեսում, հետևաբար նաև՝ տնտեսական ակտիվություն: Չստացվե՞ց փաստորեն:

– Այո՛, 320 տոկոսով աճի մասին էր խոսում նախարարը: Տեսականորեն նման թիվ հնարավոր էր, բայց որակական առումով խնդիր կար. եթե չկա որակով առաջարկ, թեկուզ՝ աշխարհագրական առումով, ապա նման աճ կանխատեսելն իրատեսական չէ:

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի