Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:14 08-10-2021

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Ալբերտ Ազարյանի դուստրը

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Ալբերտ Ազարյանի դուստրը՝ մանկավարժ Ժաննա Ազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի ֆեյսբուքյան էջից։

«Կյանքից անժամանակ հեռացավ մեր շատ սիրելի ուսուցչուհին՝ Ժաննա Ալբերտի Ազարյան-Սարգսյանը: Ժաննա Ալբերտովնան ավելի քան 40 տարի աշխատում էր Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում ՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:

Կենսախինդ, բանիմաց, աշակերտասեր մեր ուսուցչուհին իր հետաքրքիր ու անմոռաց դասերով սիրելի էր աշակերտների շրջանում: Գործընկերները ևս չեն պատկերացնում իրենց դպրոցական առօրյան առանց սիրելի Ժաննայի:

Մեր խորին ցավն ենք հայտնում Ժաննա Ալբերտովնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին մեծ կորստի համար: Նա դեռ շատ ասելիք և անելիք ուներ:

Իր կրթած բազմաթիվ սերունդների և գործընկերների սրտում Ժաննան միշտ կհիշվի որպես լավ ընկեր, լավ մարդ, լավ քաղաքացի և լավագույն ուսուցչուհի:

Հանգչի´ր խաղաղությամբ , մե´ր սիրելի Ժաննա»,- ասվում է ցավակցական գրառման մեջ:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան