Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:51 07-10-2021

Հայտնի է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը

Տանզանիացի գրող Աբդուլրազակ Գուրնան 2021 թվականի գրականության Նոբելյան մրցանակի է արժանացել: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Շվեդական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն:

Մրցանակը Գուրնային շնորհվել է «մշակույթների ու մայրցամաքների հորձանուտում գաղութատիրության հետեւանքների եւ փախստականների ճակատագրի անզիջում եւ զգայական մերկացման համար»,- ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ: