Ներքին 4 տարի առաջ - 20:47 06-10-2021

«Ճիշտ եմ ասել». Փաշինյանը կրկին պնդեց, որ Շուշիում 30 տարում բավարար չափով ներդրումներ չեն արվել

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարնում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետի հայտարարությանը, որով նշել է, թե Շուշիում 30 տարի բնակելի շենքեր չեն կառուցվել:

«Շուշիի մասին, որ այդքան խոսում ենք, 30 տարվա ընթացքում Շուշիում քա՞նի բնակելի շենք է կառուցվել, ինչո՞ւ ոչ ոք հարց չի տալիս, թե ինչու չի կառուցվել, տրամաբանությունը ո՞րն է եղել, փող չեն ունեցե՞լ»,- Փաշինյանի խոսքը մեջբերեց պատգամավորը:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք Փաշինյանը շրջել է Շուշիում ու արդյոք չի տեսել մի շարք շինություններ։ Հիշեցրեց, որ բերդաքաղաքում 4000 բնակիչ է ապրել։

Փաշինյանը նախ հայտնեց, որ իր ասածներին ավելացնելու որևէ նոր բան չունի, դա վերաբերում է նաև իր արած մյուս հայտարարություններին՝ այլ տարածքների վերաբերյալ։ Պատգամավորն էլ նկատեց, որ Փաշինյանի հայտարարությունները հակասական են։

«Դուք Լիտվայում ներկայացնում էիք իրավիճակը այլ կերպ, որ Շուշիում ներդրում չի արվել, բնակելի շենքեր չեն եղել, նախապատրաստված է եղել ի սկզբանե հանձման համար։ Եթե գումարենք դրան ձեր նախկին հայտարարությունները՝ որ դժգույն քաղաք էր, ապա ձեր հայտարարությունները անհասկանալի ու ընկալելի չեն»։

Փաշինյանը պատասխանեց, որ պետք է համեմատական եզրեր անցկացնել, թե Շուշիում ինչ ծավալի ներդրումներ են իրականացվել, չպատասխանելով հարցին, թե արդյոք շրջել է Շուշիում, տեսե՞լ է մշակութային ու զարգմացման համար կարևոր այլ կենտրոնները։

«Ես խոսել եմ բնակելի շենքեր կառուցելու մասին ու շարունակում եմ նույն հայտարարությունն անել։ Իսկ ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում ու ինչ ծավալի ներդրումներ՝ Բադեն-Բադենում, հլը տեսնենք էդ ներդրումները իրար հետ ընդհանրապես համեմատության եզրեր ունե՞ն։ Ի՞նչ եք հետապնդում էդ հարցերով։ Ձեզ թվումա մենակ դու՞ք եք ու ես եմ եղել Շուշիում, էլ մարդիկ չեն եղել՞։ Մյուս տարածքներում մարդիկ չեն եղել, չգիտեն ի՞նչ վիճակ է տիրում այնտեղ։ Զուգահեռ իրականությունների մեջ ենք ապրում։ Ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ ասել»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից