Ուղիղ եթեր
Բանավոր պայմանավորվածություններով Հայաստանից ու Արցախից Փաշինյանը զիջել է ավելին, քան կարելի էր պատկերացնել. Աննա Մկրտչյան
copy image url

Բանավոր պայմանավորվածություններով Հայաստանից ու Արցախից Փաշինյանը զիջել է ավելին, քան կարելի էր պատկերացնել. Աննա Մկրտչյան

Ներքին 3 տարի առաջ - 19:25 06-10-2021

«Կառավարությունից եկած անձնավորությունը» երեք տարի է ոչ մի բովանդակային պատասխան չի տալիս պատգամավորների հարցերին։ Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Նրա նշած օպերատիվ կապը ծառայում է բացառապես խոստումներին ու պայմանավորվածություններին: հնարավորություն ունեմ ենթադրելու, որ միգուցե դա թուրքի կողմից ունեցած տեղեկությունները իր մասին շանտաժի տարբերակով չհրապարակելու համար է։ Արդյո՞ք այս անձնավորությունը ունի գոնե մի կաթիլ հարենասիրություն կամ պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ, որ գնա, իշխանությունը թողնի ցանկացածին, ով չունի շանտաժի մեջ մտած հարաբերություններ թուրքի հետ, չունի պայմանավորվածություններ, թուրքին տված խոստումներ ու գնա և մեզ ու հայրենիքին փրկվելու հնարավորություն տա»,- նշեց Մկրտչյանը:

Պատգամավորը հույս չուներ, որ վարչապետը կպատասխանի իր հարցին, բայց Փաշինյանը մոտեցավ ամբիոնին ու դավաճանության մեջ կրկին մեղադրեց ՀՀ երրորդ նախագահին։

«Էդ օպերատիվ կապը ձեր խմբակցության ղեկավարն է հիմա, գնացեք խմբակցությունով սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի՝ էդ ի՞նչ է պայմանավորվել և ո՞ւմ հետ։ Եթե պայմանավորվել է դավաճանության մասին՝ ինձ չի զեկուցել, որ պայմանավորվել է։ Եթե ձեզ զեկուցել է, ուրեմն դա իր անձնական նախաձեռնությունն է եղել, և ուրեմն կարծում եմ, որ մեր ԱԱԾ մարմինները պետք է ձեր խմբակցության ղեկավարով ու ձեզնով զբաղվեն, տեսնեն՝ էդ ինչ դավաճանական պայմանավորվածությունների մասին եք խոսել ու դավաճանական պայմանավորվածությունների մեջ մտնող մարդու գլխավորած ցուցակի մեջ դուք ի՞նչ գործ եք ունեցել։ Օպերատիվ կապը այսօր բացակա է, բայց ձեր խմբակցության ղեկավարն է։ Թող ասուլիս տա։ Մի ժամանակ մոդա էր նոյեմբերի ութից հետո՝ ում գործից հանում էինք, ասում էր՝ ասուլիս եմ տալու ու պատմելու եմ։ Թող ասուլիս տա, պատմի, թղթեր հանի, և զգույշ եղեք, եթե այդ համառությամբ հետևողական գնաք և այդքան տեղեկատվություն ունեք, կարող է պարզվի՝ դավաճանական շրջանակում եք գտնվում, գուցե դո՞ւրս գաք խմբակցությունից կամ իրեն հեռացնեք»։

Պատգամավորը արձագանքեց՝ նշելով, որ իրավապահները վաղուց իրենով զբաղվում են, ու վարչապետի միջամտությունները տեղ են հասնում։

Մկրտչյանը նկատեց, որ հենց վարչապետն է օպերատիվ կապի մասին հայտարարել՝ խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին. «Դուք նշել եք, որ ունեք առանձին շփումներ մեր թշնամի պետության ղեկավարի հետ: Ինչ վերաբերում է դավաճանությանն ու դավադրությանը, այդ մասին ավելի լավ, քան դուք, որևէ մեկը պատմել չի կարող: Վստահ եմ ձեր պատմելու ժամանակը գալու է»։

Փաշինյանն արձագանքեց՝ նշելով. «Դուք ճիշտ նակտեցիք, որ ավելի լավ, քան ես դավաճանության և դավադրության մասին որևէ մեկը պատմել չի կարող։ Ես ժողովրդին պատմել եմ դրա մասին, ժողովուրդն արձագանքել է։ Հույս ունեմ, որ իրավապահները դրանցով զբաղվելու առիթ կունենան։ Իրավապահները բոլորով էլ զբաղվում են… Դավաճանական գաղտնի կապերի իմ կապը ապահովել է ձեր խմբակցության ղեկավարը, գնացեք իրեն հարցրեք՝ ի՞նչ եղավ էդ 5 միլիարդը, բա մեր իրավապահ մարմինները դրանով ինչի՞ չեն զբաղվում: Կարո՞ղ է ինձնից դուրս պայմանավորվածություն են ունեցել»։

Պատգամավորը տեղից արձագանքեց՝ շեշտելով, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա: Վերջինս պատասխանեց. «Ես հրաժարական տվել եմ, Դուք հիմա այդտեղ նստած եք իմ հրաժարականի արդյունքում, եթե ես հրաժարական չտայի, դուք հիմա Բաղրամյան պողոտայում խորոված անելիս էիք լինելու»։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild