Խոսք 5 տարի առաջ - 13:14 06-10-2021

«Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել Գորիսի ու Քաջարանի կալանավորված քաղաքապետերին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել Գորիսի ու Քաջարանի կալանավորված քաղաքապետերին։

«Վերջին անգամ մենք հնարավորություն ունեինք տեսակցելու Մխիթար Զաքարյանին ու Արթուր Սարգսյանին, տեսակացությունները փակ են Առուշ Առուշանյանի ու Մանվել Փարամազյանի համար։ Ես դժվար կկարողանամ մեկնաբանել, թե ինչու է հատկապես նրանց համար փակ տեսակցությունները, բայց փաստ է, որ մենք երկար ժամանակ չենք կարողացել տեսնել նրանց», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ Առուշանյանը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին ու հույս ունի, որ գորիսեցիները կկատարեն ճիշտ ընտրություն։

«Այն, որ քաղաքական հետապնդում է իրականացվում պարոն Առուշանյանի նկատմամբ, կարծում եմ, որևէ մեկի մոտ հարց չի առաջանում։ Այո, դա հստակ քաղաքական հետապնդում է, նա այս պահին կալանքի տակ է, որովետև Քարահունջի գյուղապետը մի քանի փոփոխվող ցուցմունք է գրում ու վերջին ցուցմունքը գրելուց հետո կալանավորում են Առուշանյանին ու բաց են թողնում տվյալ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանին։ Այստեղ հստակ կապը կա», - ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին