Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 19:28 05-10-2021

Մելանյա Թրամփը ցանկացել է հսկայական հայելիներ նվիրել աֆրիկացի երեխաներին

Մելանյա Թրամփի՝ հաղորդակցության հարցերով նախկին տնօրեն և Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշեմը գիրք է հրատարակել՝ Միացյալ Նահանգների առաջին տիկնոջ հետ իր աշխատանքի մասին: Նա պատմում է նախկինում անհայտ բազմաթիվ փաստեր, մասնավորապես այն, որ Մելանյան ծրագրում էր Աֆրիկայի երեխաների համար հսկայական հայելիներ գնել, հայտնում է Business Insider- ը:

Այս գաղափարը ծագել է Միացյալ Նահանգների նախագահի կնոջ մոտ 2018 թվականին՝ Մալավի այցելելուց հետո: Գրիշեմը գրում է, որ Մելանիային ցնցել էր այն, որ երեխաները վազում էին իր մոտ և խնդրում նկարվել, «որպեսզի կարողանային իմանալ, թե ինչ տեսք ունեն»: Շրջագայությունից վերադառնալուն պես, Միացյալ Նահանգների նախագահի կինը առաջարկել է աֆրիկյան դպրոցներին,​ պետական ​​մակարդակով, հայելիներ տրամադրել:

Գրիշեմը Մելանյա Թրամփի մասին նաև այլ հետաքրքիր փաստեր է հիշատակում: Այսպես, օրինակ, նրա խոսքով, առաջին տիկինը քնած է մնացել 2020 թվականի ընտրությունների առավոտյան: Նշվում է նաև, որ Գաղտնի ծառայության աշխատակիցները նրան «Ռապունցել» էին անվանում:

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
19:22 Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան