Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 18:17 05-10-2021

Երիտասարդական թիմն առաջինն է Եվրոպայի առաջնությունում

Ամփոփվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունը. Հայաստանը մեդալային հաշվարկում առաջին տեղում է:

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի թիմն առաջնության եզրագիծը հատել է 9 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներով:

20 տարեկանների պայքարում ոսկե մեդալներ են նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ, երկամարտ՝ 230 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ, երկամարտ՝ 301 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ, երկամարտ՝ 330 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ, երկամարտ՝ 216 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ, երկամարտ՝ 202 կգ), մինչև 23 տարեկանների պայքարում հրում վարժությունում մեկ մոտեցմամբ ոսկե մեդալակիր են դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, երկամարտ՝ 345 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ, երկամարտ՝ 360 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ, երկամարտ՝ 383 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ, երկամարտ՝ 447 կգ): Մ-23 տղամարդկանց 96 կգ քաշային կարգում արծաթե մեդալներ են շահել Արա Ավագյանը (երկամարտ՝ 363 կգ), Մ-20 տղամարդկանց 81 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը (երկամարտ՝ 328 կգ), բրոնզե մեդալաներ են տուն բերել Պետրոս Պետրոսյանը (102 կգ, երկամարտ՝ 349 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ, երկամարտ՝ 202 կգ):

Ծանրորդ Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ +109 կգ քաշայինների պայքարում: 22-ամյա ծանրորդը 447 կգ արդյունքով երկամարտում նվաճել է մինչև 23 տարեկանների չեմպիոնի կոչումը (206+241)՝ այդ տարիքային խմբում սահմանելով Եվրոպայի երեք ռեկորդ՝ պոկում, հրում վարժություններում և երկամարտում:

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
13:14 Հանդես կգանք հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները. Նարեկ Կարապետյան
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ