Խոսք 5 տարի առաջ - 14:14 05-10-2021

Դրական ազդակների ու պաշտոնական հռետորաբանության կոգնիտիվ դիսոնանսը

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Մասնավորապես, որ կառավարությունն ինչ-որ պահի որոշեց, որ Հայաստանի ամենախոշոր հարկատուի 25 տոկոս բաժնեմասը պետք է անցնի կառավարության վերահսկողության տակ։

Ըստ Վարդևանյանի, չկա որևէ իրավական ու տրմաբանական բացատրություն նմանատիպ գործունեությանը։ Ըստ նրա, պետությունն արդեն ապացուցել է, որ ինքը լավ կառավարիչ չէ ու վերահսկել նման խոշոր ընկերության բաժնեմասի մեկ քառոդը, առնվազն խելամիտ չէ, դա ոչ մի լավ տեղ չի տանելու։

Ըստ Վարդևանյանի, սա, «բիզնես խլելու» դասական օրինակ է, քանի որ նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ Փաշինյանը ցուցադրում էր իր երկաթյա մուրճը, նա ասում էր, որ այն կոտրվելու է նաև ԶՊՄԿ-ի գլխին․

«Արտասահմանյան ներդրումով կառուցված բիզնեսի հասցեին նման կերպ արտահայտվելը բնավ դրական ազդակ չէ։ Ոչ մի ներդրող չի ցանկանա Հայաստանում գործունեություն ծավալել, եթե տեսնում է, որ պետությունը փայ է մտնում ամենախոշոր ընկերություններից մեկին։ Առավել ևս, բիզնեսի հասցեին նման արտահայտությունները դրական ազդակ չեն և ոչ մի ներդրողի համար»,- եզրափակեց Վարդևանյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան