Արտաքին 4 տարի առաջ - 17:26 03-10-2021

Պուտինը հեռագիր է ուղարկել Մերկելին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ -Վալտեր Շտայնմայերին և կանցլեր Անգելա Մերկելին ազգային տոնի՝ Գերմանական միասնության օրվա առթիվ:

«Գերմանիայի միավորումը կարևոր պատմական իրադարձություն էր, որը նշանավորեց Եվրոպայում սառը պատերազմի ավարտը և մեր երկրների միջև հարաբերությունների նոր փուլի սկիզբը», - ասված է Կրեմլի կայքում տեղադրված շնորհավորական հեռագրում:

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի և Գերմանիայի ժողովուրդների շահերը լիովին բավարարվել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության կառուցողական զարգացմամբ, միջազգային օրակարգի կարևոր հարցերի լուծման փոխազդեցությամբ:

Գերմանական միասնության օրն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 3-ին: 1990 թվականի այս օրը համաձայնագիր է ստորագրվել ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի միավորման մասին:

Ավելի վաղ ՌԴ նախագահը շնորհավորել էր Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին ծննդյան 85 -ամյակի առթիվ:

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել