Արտաքին 5 տարի առաջ - 09:30 31-05-2021

Դանիան օգնել է ԱՄՆ-ին գաղտնալսել Մերկելին

Դանիական հատուկ ծառայություններն օգնել են ամերիկյան ազգային անվտանգության գործակալությանը (NSA) գաղտնալսել գերմանացի քաղաքական գործիչներին, այդ թվում՝ կանցլեր Անգելա Մերկելին, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին, իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայիս թեկնածու Պիր Շտայնբրյուկին, հաղորդում է Süddeutsche Zeitung-ը:

Ըստ թերթի՝ Դանիան NSA-ին է տրամադրել մուտք դեպի Կոպենհագենի մոտակայքում գտնվող հատուկ կայան, որի օգնությամբ ամերիկյան հետախուզական ծառայությունը գաղտնալսել է Մերկելին և գերմանացի այլ քաղաքական գործիչներին՝ ինտերնետ մատակարարներին միացնելով ստորջրյա մալուխներին: Քաղաքագետներից բացի՝ գործակալությունն այս կայանի միջոցով վերահսկել է նաև Դանիայի արտաքին գործերի և ֆինանսների նախարարությունները:

2015 թ. WikiLeaks-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ NSA-ն գաղտնալսում է Գերմանիայի կանցլերի և գերմանացի մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչների հեռախոսները. ենթադրվում էր, որ դա իրականացվել է 1990-ականներից:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին