Արտաքին 4 տարի առաջ - 14:37 30-09-2021

Սարկոզին 1 տարով դատապարտվել է՝ նոր մեղադրանքով

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման ՝ 2012 թվականի իր նախընտրական արշավը ապօրինի ֆինանսավորելու մեղադրանքով: Նա իր պատիժը կկրի տանը՝ էլեկտրոնային հսկողության ներքո:

Ըստ մեղադրանքի՝ նախկին նախագահը օգտագործել է կեղծ հաշիվներ Bygmalion PR գործակալության կողմից կազմակերպված հանդիպումների համար՝ նախագահական քարոզարշավի ծախսերի գերազանցումը թաքցնելու համար:

Մարտի սկզբին դատարանը նախկին նախագահինն արդեն դատապարտել էր երկու տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի, լիազորությունների չարաշահման և հետաքննության գաղտնիությունը խախտելու համար:

Ամենից շատ դիտված