Ներքին 5 տարի առաջ - 13:40 29-09-2021

Հայաստանը Սյունիքում հավելյալ մաքսակետ տեղադրելու կարիք չունի. Բադասյան

ՀՀ կառավարությունն անում է հնարավորը, որպեսզի իրանցի վարորդների կողմից բեռնափոխադրումները Հայաստանի տարածքով իրականացվեն հարմարավետ ու առանց հավելյալ խնդիրների։

Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ «Ունենք փաստացի ստեղծված իրավիճակ ՀՀ տարածքում։ Այդ իրավիճակից բխող գործողություններ կառավարությունը ձեռնարկել և ձեռնարկում է»,– ասաց Բադասյանը։ ՊԵԿ նախագահը նաև հայտարարեց, որ ի պատասխան Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանի տեղադրած մաքսակետի՝ Հայաստանը մաքսակետ տեղադրելու կարիք չունի։ «Մենք մեր գործառույթներն իրականացնում ենք բավարար ենթակառուցվածքների միջոցով։ Այսինքն` մենք կարիք չունենք որևէ տեղ հավելյալ մաքսակետ տեղադրելու»,– ասաց նա։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին և գումար պահանջում ուղևորության համար: 2 վարորդ էլ ձերբակալվել է։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց