Արտաքին 4 տարի առաջ - 23:26 28-09-2021

ԱՄՆ-ն հայտարարել է, որ թալիբները չեն խզել կապերը «Ալ-Քաիդայի» հետ

ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի գեներալ Մարկ Միլին Սենատի զինված ուժերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է, որ թալիբները կապեր են պահպանում միջազգային «Ալ-Քաիդա» խմբավորման հետ։ Լսումը հեռարձակվել է FoxNews-ի YouTube ալիքով:

«Թալիբները եղել և մնում են ահաբեկչական կազմակերպություն, և նրանք դեռ չեն խզել կապերը «Ալ-Քաիդայի» հետ: Ես պատրանքներ չունեմ, թե ում հետ գործ ունենք», - ասել է գեներալը:

Միլլին հավելել է, որ կասկածներ ունի այն հարցի շուրջ, թե արդյոք նոր իշխանություններին կհաջողվի կոնսոլիդացնել երկիրը, և արդյոք Աֆղանստանում նոր քաղաքացիական պատերազմ կսկսվի:

Նրա խոսքով՝ թալիբները չեն կատարել բոլոր պարտավորությունները, որոնք ստանձնել էին Դոհայում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ բանակցությունների ընթացքում: Ամերիկյան զորքերի դուրսբերումը պահանջում էր խզել բոլոր կապերը ահաբեկչական կազմակերպությունների հետ:

Թալիբները 2021 թվականի օգոստոսի 15 -ին հայտարարել են Աֆղանստանի լիակատար վերահսկողության մասին: Թալիբները գրավել են երկրի բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցումները:

Հետագայում զինյալները հայտարարեցին իրենց լիակատար հաղթանակը և ձևավորել իրենց կառավարությունը: Միեւնույն ժամանակ, արմատական ​​շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Սոհեյլ Շահինի խոսքերով, կառավարության ամբողջական ձեւավորման համար կարող է պահանջվել մի քանի ամիս:

Ամենից շատ դիտված