Ներքին 5 տարի առաջ - 17:21 28-09-2021

Գորիս-Ստեփանակերտ հատվածում կսահմանվի մասնագիտական խմբերի շուրջօրյա հերթապահություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը: Այս մասին հայտնել են Արցախի նախագահի աշխատակազմից:

Հետպատերազմյան շրջանում էլեկտրամատակարարման խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապատասխան կառույցների ներկայացուցիչները։ Չնայած նրան, որ մի շարք ՀԷԿ-եր և Սոթք-Մարտակերտ օդային գիծը մնացել են թշնամու վերահսկողության տակ՝ կատարված աշխատանքների արդյունքում էլեկտրամատակարարման խնդիրների մեծ մասն արդեն իսկ լուծված է: Ըստ մասնագետների՝ 2021-2022 թթ․ձմռանը էլեկտրամատակարարման խափանումներ կարող են լինել միայն վթարների դեպքում:

Երկրի ղեկավարը հանձնարարել է ձմռան տարեշրջանում, հատկապես՝ Գորիս-Ստեփանակերտ հատվածում սահմանել մասնագիտական խմբերի շուրջօրյա հերթապահություն՝ հնարավոր վթարներին արագ արձագանքելու նպատակով:

Նախագահը շեշտել է, որ վթարների ժամանակ անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել ռազմավարական նշանակության քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես՝ բժշկական և կրթական հաստատությունների կայուն էլեկտրամատակարարումը։

Քննարկվող հարցի երկարաժամկետ լուծման ուղղությամբ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է մեկ տարում ավարտին հասցնել լրացուցիչ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որը թույլ կտա հետագայում խուսափել անջատումներից։

Անդրադառնալով բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի և գազի դիմաց իրականացվող վճարումներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից պետության կողմից կսուբսիդավորվի միայն չգազաֆիկացված համայնքների և գազամատակարարում չունեցող շենքերի բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի արժեքը: Ինչ վերաբերում է սպառված գազի և կապի ծառայությունների դիմաց վճարումների փոխհատուցմանը, ապա այն կպահպանվի մինչև 2022 թվականի մարտ ամիս՝ ըստ հայտարարված սահմանաչափերի։

Նախագահի մեկ այլ հանձնարարականով՝ ձմեռային տարեշրջանում մայրաքաղաքում և շրջաններում ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով ձնամաքրման աշխատանքների կազմակերպմանը կներգրավվեն նաև մի շարք պետական և մասնավոր ընկերություններ:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց