Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:49 26-09-2021

Ալիեւը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ անգամ երկրորդ համաշխարհային պատերազմում մարդկության դեմ նման հանցագործություններ չեն արվել, ինչը արել է Հայաստանն Ադրբեջանի դեմ․ Նաիրա Զոհրաբյան

Ադրբեջանը մի ամբողջ քեյս է պատրաստել Հայաստանի կատարած «ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների մասին» ու միջազգային տրիբունալներում պայքարելու է «ցեղասպանված Ադրբեջանի» իրավունքների համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ադրբեջանական իդիոտիզմ

Լսում եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ալիեւի ելույթը։ Տպավորություն է, որ խոսում է Հայաստանի ներկայացուցիչը։ Ալիեւը Հայաստանին մեղադրում է բոլոր այն ռազմական հանցագործություններում, ինչը պատերազմի 44 օրերին ու մինչ օրս անում է Ադրբեջանը։

Ալիեւը Հայաստանին մեղադրում է սեպտեմբերի 27-ին ռազմական ագրեսիա ու պատերազմ սկսելու մեջ, մեղադրում է պատերազմական գործողություններում վարձկան լեգիոներների ներգրավման, մեղադրում է 30 տարի ցեղասպանություն իրականացնելու, Աղդամը Հիրոսիմա սարքելու, էթնիկ զտումների, կանանց, երեխաներին խոշտանգելու ու սպանելու մեջ, քաղաքացիական ենթակառուցվածքների՝ քաղաքների, բնակելի օբյեկտների գնդակոծության, մշակութային վանդալիզմի, քիմիական զենքի եւ կասետային ռումբերի օգտագործման մեջ, մեղադրում է էկոցիդի, ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց խոշտանգելու, դիակների պղծման եւ անարգման մեջ։

Ալիեւը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ անգամ երկրորդ համաշխարհային պատերազմում մարդկության դեմ նման հանցագործություններ չեն արվել, ինչը արել է Հայաստանն Ադրբեջանի դեմ։

Ալիեւի ՄԱԿ-ի գաստրոլները սովորական ֆաշիզմ ու գեբելսյան տեղեկատվական պատերազմ է, պլյուս՝ ֆրոյդյան կոմպլեքս։

Խաղաղ բնակչության դեմ քիմիական սպիտակ ֆոսֆոր կիրառողը, հայ ռազմագերիներին ինկվիզիցիայի բոլոր կանոններով խոշտանգողը, ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց գլխատողը, ռազմական բոլոր հնարավոր հանցագործությունների արսենալն օգտագործող ցեղախմբի առաջնորդը խոսում է ռազմական հանցագործություններից։

Ի դեպ, Ադրբեջանը մի ամբողջ քեյս է պատրաստել Հայաստանի կատարած «ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների մասին» ու միջազգային տրիբունալներում պայքարելու է «ցեղասպանված Ադրբեջանի» իրավունքների համար։

Ի՞նչ ենք անում եւ անելու մենք։

Ի՞նչ է անում իշխանություն-ընդդիմություն ներդաշնակ երկյակը։

Վաղը, որ Ադրբեջանը միջազգային դատարաններում իր քեյսը «բրդի» առաջ, պատկերացում եմ, թե ի՞նչ համազգային ցասում է բարձրանալու։

Բնականաբար՝ միայն Ֆեյսբուքում։ Որովհետեւ այնտեղ ապահով ու անվտանգ է, եւ կարելի սեփական «դիվանի» վրայից կամ տակից ռաբիս պաթոսի հիթեր արտանետել արտաքին միջավայր»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի